Նռան հյութն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ

14:45 • 14.05.10

Ֆրանսիական Pitie-Salpetriere Քաղցկեղի հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Դևիդ Խայաթը Փարիզում հրատարակել է ճիշտ սննդակարգի միջոցով քաղցկեղի կանխարգելման մասին իր գիրքը։

Մասնագետը նշում է, որ բոլոր մրգերից նռան հյութն ամենաազդեցիկ հակաօքսիդանտն է։ Ըստ նրա, Հնդկաստանում աճող մրգերն ու համեմունքները պաշտպանական ունակությամբ են օժտված քաղցկեղի որոշ տեսակների նկատմամբ։ Այնուամենայնիվ, ըստ գիտնականի, քաղցկեղը կանխարգելելու լավագույն միջոցը չծխելն է։