Կաննի «Հատուկ հայացք» ծրագիրը բացում է 101-ամյա ռեժիսորը
Աշխարհի ամենատարեց ռեժիսորը 101-ամյա բրազիլացի Մանուել դե Օլիվեյրան է։ Նրա այդ կարգավիճակը արձանագրվել է անգամ Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ ահա այս տարի Կաննի հեղինակավոր կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագիրը բացել է ոչ պակաս հեղինակավոր, սակայն ոչ նույնչափ հայտնի դե Օլիվեյրան` իր «Անժելիկայի տարօրինակ դեպքը» աշխատանքով։ Ծրագրին իրենց աշխատանքներով ներկայանալու են նաև առավել հայտնի կինոգործիչներ` չին ռեժիսոր Ցզյա Չժանկեն, «Զանգի» հեղինակ Հիդեո Նակատան և կինոաշխարհի ամենահարգի գործիչներից մեկը` ի դեմս Ժան-Լյուկ Գոդարի։










