«Ավատար–2»–ի ստեղծման վրա Քեմերոնը կաշխատի երեք տարի

18:42 • 17.05.10

Սեուլի տեխնոլոգիական ֆորումի ժամանակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը իր տեսակետներն է հայտնել 3D -ի հետագա զարգացման մասին և զուգահեռ հայտարարություն է արել, որ շուտով հայտնի կդառնա «Ավատար-2»-ի թողարկման ժամկետը: Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմի ռեժիսորը, մասնավորապես, ասել է, որ «Ավատար-2»-ի թողարկման թվի մասին վերջնական և որոշակի հնարավոր կլինի խոսել մի քանի ամսից: Պատճառն այն է, որ բուն սիքվելի ստեղծումը զբաղեցնելու է 3 տարի: Ավատարամոլները պետք է նկատի ունենան, որ սա 1,5 տարով ավելի քիչ է, քան ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակը:
Ինչ վերաբերում է 3D -ին, ապա ըստ Քեմերոնի ամենաշատը 25 տարի անց ամենուր իշխելու է հենց այս ձևաչափը: