Այրվել է միջատների և սողունների ամենամեծ հավաքածուներից մեկը
Բրազիլիայում հրդեհից այրվել է օձերի, կարիճների և սարդերի` աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սան Պաուլոյի Instituto Butantan հետազոտական կենտրոնում պահվող հավաքածուն այրվել է մայիսի 15-ին, ինչի հետևանքով վերացել են 80 հազար տեսակի միջատների և սողունների նմուշներ։
Հրշեջները հայտնել են, որ հրդեհի արագ տարածման պատճառը եղել է այն, որ շատ դեղամիջոցներ անոթների մեջ պահածոյացված են եղել շուտ բռնկվող հեղուկներով։ Հրդեհի հետևանքով ոչ մարդիկ, ոչ հետազոտական կենտրոնում պահվող կենդանիները չեն տուժել։
Հավաքածուն ինստիտուտում օգտագործվում էր պատվաստաշիճուկի և հակաթույնի մշակման, ինչպես նաև էվոլյուցիայի ոլորտում հետազոտությունների համար։ Այժմ ինստիտուտում ծրագրում են սկսել հավաքածուի վերականգնման աշխատանքները։










