Ծիծաղաշարժ բռնություն Կաննում

18:36 • 17.05.10

Մայիսի 17-ի դրությամբ Կաննի կինոփառատոնում ցուցադրված ամենաինքնատիպ ֆիլմը, համընդհանուր գնահատականով, ճապոնացի դերասան և ռեժիսոր Տակեշի Կիտանոյի «Անիշխանությունն» (Autoreiji) է: Ըստ քննադատների, սա նախևառաջ մի կինոօպուս է, որում մեզ շրջապատող և լավ պրոպագանդված բռնությունը ծաղրի առարկա է դարձված: Ընդ որում` դա արված է ինտելեկտուալ հանդիսատեսին գրավելու հաշվարկով:

Կիտանոն այն կինոգործիչներին է, ով 90-ականներին իր աշխատանքներով նպաստեց բռնության էսթետիզացիային` մեջտեղ բերելով ռոմանտիկ սրիկաների, ոստիկանների ու յակուձաների: