Մահացել է Ռոննի Ջեյմս Դիոն

15:20 • 17.05.10

Լոս Անջելեսում վախճանվել է 67–ամյա Ռոննի Ջեյմս Դիոն՝ Black Sabbath, Rainbow, Elf խմբերի վոլակիստը։ Այս մասին երգչի պաշտոնական կայքում գրել է նրա կինը՝ Վենդի Դիոն։
2009թ. նոյեմբերին բժիշկները Դիոյի մոտ ստամոքսի քաղցկեղ էին հայտնաբերել։ Հիվանդության պատճառով նա հետաձգել էր համերգային շրջագայությունը Մեծ Բրիտանիայում։

Ռոննի Ջեյմս Դիոն (իսկական անունը՝ Ռոնալդ Ջեյմս Պադավոնա) ծնվել է 1942թ.։ 60–ականներին ստեղծել է Elf խումբը, որն այնուհետև վերափոխվել էր Rainbow–ի։ Ավելի ուշ Դիոն փոխարինել էր Օզի Օզբորնի Black Sabbath—ում։ 1982թ. նա ձևավորել է Dio խումբը, որի հետ 10 ալբոմ է ձայնագրել։