Երևանյան համերգին կմասնակցեն «եվրատեսիլյան» օտարերկրյա երգիչներ
Շուտով ի հավելումն «Ծիրանի կորիզ» երգի պաշտոնական տեսահոլովակի, հեռուստատեսությունում կհայտնվի նաև նույն երգի մեկ այլ տեսահոլովակ, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչներ, ովքեր մաս առ մաս կատարել են «Ծիրանի կորիզ» երգը: Orange-ի նախաձեռնությամբ ստեղծված տեսահոլովակը, որն իրենից ներկայացնում է այսպես կոչված lip-dub, կոչ է անում միասին աջակցել Հայաստանի հաղթանակին:
«Սա դեռ ամենը չէ: Առաջին անգամ Հայաստանի երկու մեծ քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա ցանկացողներին միասնաբար աջակցել Հայաստանին»,- ասել է ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange-ը Երևանում կկազմակերպի «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած կատարողներ տարբեր երկրներից:










