Արա Գևորգյանը Մոսկվայում կհորդորի քվեարկել Եվա Ռիվասի օգտին (տեսանյութ)
Մայիսի 28–ին Կրեմլում կկայանա երգահան Արա Գևորգյանի համերգը։ Ինչպես լրագրողներին այսօր տեղեկացրեց Գևորգյանը՝ խաղաղությանը նվիրված մոսկովյան համերգը հերթականն է արվեստագետի միջազգային շրջագայության շրջանակում։
Նշենք, որ համերգային հարթակից Արա Գևորգյանը հորդորելու է քվեարկել «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի օգտին, եթե Եվան անցնի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 29–ին։
Գևորգյանը նշեց, որ համերգին կմիանան Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբն ու ժողովրդական գործիքների նվագախումբը։
Հիշեցնենք, որ միջազգային շրջագայության շրջանակում Գևորգյանը համերգներով արդեն հանդես է եկել Սիրիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։ Նախատեսվում են համերգներ Կիպրոսում, Արգենտինայում և մի շարք եվրոպական երկրներում։










