«Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 11–ին
7–րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11–18–ը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց փառատոնի մամլո խոսնակ Սեդա Պապոյանը։
Ըստ նրա՝ այս տարի փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 500 մասնակից շուրջ 70 երկրներից։
Այս տարի նույնպես փառատոնի մրցույթը կանցկացվի երեք ծրագրերով՝ միջազգային խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։
«Այս տարի հատուկ անդրադարձ կլինի հայկական կինոյին», – նշեց Պապոյանը։










