Ղազախստանի հայ համայնքը կմասնակցի Հայաստանի Սփյուռքի նախարարության ծրագրերին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախարարը հայտնել է, որ Ղազախստանի հայ համայնքի համար ստեղծված են բոլոր պայմանները համայնքը կազմակերպելու և մշակութային ծրագրեր իրականացնելու համար:
Բոզժիգիտովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը նախարարության ծրագրերին:










