Եվա Ռիվասի առաջին փորձը Օսլոյում (տեսանյութ)

09:49 • 20.05.10

«Եվրատեսիլի» մասնակիցներն արդեն Օսլոյում են և ակտիվորեն պատրաստվում են մրցույթին։ Համերգային դահլիճի բեմում փորձեր են անցկացրել նրանցից շատերը, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը։

Երգչուհին Օսլոյում արդեն հանդես է եկել առաջին ասուլիսով։

Նշենք, որ մրցույթի պաշտոնական կայքում զետեղված նկարներում Եվան փոքր-ինչ հոգնած է թվում։ Պատճառը, հավանաբար, ծանրաբեռնված գրաֆիկն է, քանի որ երգչուհին պրոմո շրջագայության ընթացքում անընդմեջ հանդես էր գալիս համերգներով տարբեր երկրներում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլին» Եվա Ռիվասը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչին երկրորդ համարի ներքո։