Փարիզի թանգարանից գողացել են Պիկասոյի, Մատիսի նկարները

17:40 • 20.05.10

Փարիզի ժամանակակից արվեստների թանգարանից գողացել են հինգ նկար, այդ թվում՝ Պիկասոյի և Մատիսի գործերը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նկարների կորուստը բացահայտել են հինգշաբթի առավոտյան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ գողացվել է նաև մեկական Բրակի, Մոդիլյանիի և Լեժեի գործերից։
Գողացված նկարների ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն. եվրո։