Գիտնականների նոր նվաճումը կարող է փոխել աշխարհը

14:02 • 21.05.10

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Կրեյգ Վենտերի ինստիտուտի մի խումբ գիտնականներ աշխարհում առաջին անգամ հաջողությամբ սինթեզել են Mycoplasma mycoides մանրէի արհեստական գենոմը և պատվաստել այն այլ մանրէի հետ՝ ստանալով լիարժեք «սինթետիկ բջիջ»։

Գիտնականները պնդում են, որ «սինթիան» կարող է հրաշքներ գործել. այն կարող է «կերակրել» աշխարհը, փոխարինել վառելիքին և անգամ մաքրել օդն աղտոտվածությունից, քանի որ դրա զարգացումը հնարավորություն կտա ստեղծել մանրէներ՝ նախատեսված կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Այս տեղեկությունն արդեն բողոքի ալիք է բարձրացրել Միացյալ Նահանգներում։