Ժերար Դեպարդյեն կմարմնավորի Գրիգորի Ռասպուտինին

18:43 • 21.05.10

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ռուս-ֆրանսիական հեռուստատեսային «Ռասպուտին» ֆիլմում կկատարի Գրիգորի Ռասպուտինի դերը։

Դեպարդյեն բազմիցս ասել է, որ վաղուց էր երազում խաղալ Ռասպուտինի դերը և անգամ մի քանի անգամ այս թեմայով զրուցել է ֆրանսահայ հայտնի գրող Անրի Տրուայայի՝ 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմության լավագույն գիտակի հետ։
Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է ֆիլմի ստեղծմամբ զբաղվող ընկերության գովազդային գործակալ Ելենա Դյուֆորը, 6 մլն. եվրո արժողությամբ նոր ֆիլմի ստեղծման մեջ իրենց մասնակցությունը կունենան «Մոսֆիլմը», «Բ-Թվին» ընկերությունը, ինչպես նաև «Ֆրանս Տելեվիզիոն» ֆրանսիական ազգային հեռուստաընկերությունը։

Ըստ գովազդային գործակալի՝ ֆիլմում գործողությունները զարգանալու են շատ արագ՝ անվերջ դավադրությունների, ցնցումների, գլխավոր հերոսի՝ դեպի իշխանական բարձունքներ վերընթացի և հզոր կայսրության անկման ֆոնին։