Սերժ Թանգյանը համերգ կտա Երևանում
Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանի Elect the Dead Symphony խորագրով շրջագայությունը սկսվում է օգոստոսին։
Facebook–ի իր անձնական էջում երգիչը գրել է, որ շրջագայության ընթացքում համերգով հանդես կգա նաև Հայաստանում և Հունաստանում։ Երևանյան համերգի կոնկրետ ամսաթիվը չի նշվում, միայն ասվում է, որ ԱՄՆ–ում համերգները նախատեսվում է անցկացնել սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։
Հիշեցնենք, որ Elect the Dead Symphony համերգի տեսաֆիլմի երևանյան շնորհանդեսը կայացել է մարտին։ Նախատեսվում էր, որ շնորհանդեսին ներկա կգտնվի նաև ինքը՝ Սերժ Թանգյանը։ Սակայն խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հանդիպումը հայ հանդիսատեսի հետ հետաձգվեց։










