iPhone պատրաստողների ինքնասպանության համաճարա՞կ

11:11 • 22.05.10

Apple–ի պատվերով iPhone և iPad սարքեր արտադրող Foxconn ընկերության ինքնասպանություն գործած աշխատակիցների թիվը հասել է 11-ի։ Եվս երկու աշխատակիցների մահվան պատճառները չեն հաղորդվում, ընթանում է հետաքննություն։ Այս մասին հայտնում է չինական «Սինխուա» գործակալությունը։

Հերթական ինքնասպանությունը տեղի է ունեցալ մայիսի 21-ին Շենչժեն քաղաքում։ Սա այս տարի ընկերության ծառայողների մահվան արդեն 11-րդ դեպքն է։

Foxconn-ի աշխատակիցն ինքնասպանություն է գործել՝ նետվելով 4-հարկանի շենքի տանիքից։ Ոստիկանության տվյալներով՝ նա ոչ մի գրություն չի թողել։

Բոլորն ինքնասպանություն են գործել բարձրահարկ շենքերի տանիքներից նետվելով։ Foxconn-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զոհվածների ընտանիքներն ընկերությունից ստացել են 110 հազար յուանի (16,1 հազ. դոլար) փոխհատուցում։