Orange-ն առաջարկում է րոպեների, SMS-ների և մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ
Orange-ը գործարկել է SMS, րոպեների և մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն մատչելի գներով ուղարկել կարճ հաղորդագրություններ, կատարել զանգեր ինչպես Orange կամ այլ օպերատորների բաժանորդներին, այնպես էլ միջազգային ուղղություններով, նաև օգտվել շարժական ինտերնետի և MMS ծառայություններից:
Այսպիսով, օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող իրենց բարեկամներին բաժանորդները կարող են զանգահարել ընդամենը 10 դրամով` գնելով 50 րոպե պարունակող փաթեթը և միանվագ վճարելով 500 դրամ: Իսկ Ռուսաստան զանգահարողները փաթեթ գնելու դեպքում կարող են օգտվել 25 դրամ/րոպե սակագնից:
Բոլոր փաթեթները հասանելի են Orange-ի շարժական հեռախոսակապի Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդներին: Ինտերնետ Հիմայի բաժանորդները կարող են ձեռք բերել միայն SMS-փաթեթներ, իսկ Ֆլայբոքսի բաժանորդները կարող են օգտվել ինչպես SMS, այնպես էլ րոպեների փաթեթներից: Orange Բիզնեսի բաժանորդները փաթեթները կարող են գնել միայն իրենց անձնական հաշվից:
Փաթեթները կարելի է ակտիվացնել անմիջապես բջջայինից` զանգահարելով 111 կամ այցելելով Իմ Orange էջը:
Orange փաթեթների մասին ավելին իմանալու համար այցելեք www.orangearmenia.am/mobile/bundles/:










