«Կարոտից խելառը». Նշվեց Թաթուլ Կրպեյանի 45–ամյակը

18:46 • 26.05.10

Ապրիլի 21–ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 45 տարեկան։ Երեկ Կամերային երաժշտության տանը կազմակերպվել էր հուշ–երեկո` նվիրված Կրպեյանի հիշատակին։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող «Կարոտից խելառը» ֆիլմը, ելույթ ունեցավ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, իրենց հուշերով կիսվեցին նաև ազատամարտիկի զինակիցները։

Հուշ երեկոյին ելույթ ունեցավ նաև «Կարին» ավանդական երգի–պարի անսամբլը։

Նշենք, որ այս միջոցառումը նմանատիպ հուշ–երեկոների շարքից արդեն հինգերորդն է, որը նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

«Միջոցառման նպատակն է լուսաբանել մութ էջերը, իսկ հայտնի էջերը մեկ անգամ ևս ներկայացնել հանրությանը», – Tert.am–ի հետ զրույցում ասաց «Կարին» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։