Եվա Ռիվասը, բուքմեյքերների կարծիքով, ֆավորիտ է

13:08 • 27.05.10

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2010» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մասնակիցների թվում են Լիտվայի, Իսրայելի, Դանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Եվա Ռիվասը ելույթ կունենա երկրորդը։ Կազմակերպիչները տպավորիչ շոու են խոստանում։

Հիշեցնենք, որ Ռիվասը երգում է Apricot stone («Ծիրանի կորիզ») երգը։ Բեմում հսկայական ծիրանի կորիզից ծառ է աճում։ Եվայի ելույթը կուղեկցվի հրավառությամբ։ Բայց, իհարկե, համարի հաղթաթուղթը դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի մասնակցությունն է։

Ըստ բուքմեյքերների՝ հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Հայաստանի, Իսրայելի, Գերմանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 29-ին, կմրցեն 25 երկրների ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր կիսաեզրափակչին լավագույնս հանդես եկած 10-ական երկիր, Նորվեգիան՝ որպես նախորդ տարվա հաղթող, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, որոնք մշտապես շրջանցում են կիսաեզրափակիչը և հանդես գալիս անմիջապես եզրափակչում։

Իսրայել

Գերմանիա

Ադրբեջան