Հայաստանում կանցկացվի «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն
Այսօրվա որոշմամբ ՀՀ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10 մլն դրամ:
«Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով նախատեսվում է վերակառուցել նշված դպրոցը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է ս.թ. մարտին Երևանում տեղի ունեցած Իեն Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18 մլն 327 հազար դրամը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև հավելել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ:










