Գլխավոր փորձից հետո «Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցը դուրս է մնացել ֆավորիտների եռյակից

17:59 • 27.05.10

«Եվրատեսիլի» 2-րդ կիսաեզրափակիչի գլխավոր փորձից հետո ֆավորիտները փոխվել են։ Մրցույթի մեկնարկից դեռ շատ առաջ բուքմեյքերները և երկրպագուները խոսում էին, որ 2–րդ կիսաեզրափակիչի առաջատարը լինելու էր Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրան։ Սակայն գլխավոր փորձը տեսնելուց հետո պատկերը փոխվել է. լրագրողների կազմած վարկանշային աղյուսակում ադրբեջանցի երգչուհին զբաղեցրել է 5–րդ տեղը՝ զիջելով Թուրքիային, Իսրայելին, Հայաստանին և Շվեդիային։

Գլխավոր փորձից հետո լրագրողները խոստովանում են, որ Սաֆուրան իրեն կաշկանդված է պահում բեմի վրա, իսկ նրա շարժումներն արհեստական են։ Երգչուհին ասում է, թե խնայում է ինքն իրեն, որպեսզի ամբողջովին բացվի կիսաեզրափակիչում։ Առաջին եռյակում փոփոխություններ չեն գրանցվել. Հայաստանն այդ ցանկում 3–րդն է։

Փորձից հետո անսպասելիորեն ֆավորիտների ցանկում է հայտնվել Դանիան, ոմանք նույնիսկ համոզված են, որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» կանցկացվի Կոպենհագենում։

Ուկրաինացի երգչուհի Ալյոշան նույնպես ամրացրել է իր դիրքերը փորձից հետո. ուկրաինական պատվիրակությունն ամենաակտիվն է Օսլոյում՝ իր կազմակերպած բազմաթիվ միջոցառումներով։