Ռիվասը կերգի 21–րդը

11:11 • 28.05.10

Օսլոյում կայացած «Եվրատեսիլ–2010»–ի երկրորդ կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցները հանդիպել են լրագրողներին։ Ինչպես տեղեկանում ենք, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքից, Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը շնորհավորել է եզրափակիչ անցած բոլոր մասնակիցներին։

Երկրպագուներից մեկը Եվային ծիրանի կորիզի պատկերով շապիկ է նվիրել, որը երգչուհին անմիջապես հագել է։ Եվան խոստովանել է, որ զգում է՝ եզրափակիչում իրենց բոլորին իսկական ճակատամարտ է սպասում։

Ասուլիսից հետո վիճակահանություն է կայացել. Եվա Ռիվասը ելույթ կունենա 21–րդը։ Առաջինը ելույթ կունենա Ադրբեջանի ներկայացուցիչը, Վրաստանն ու Թուրքիան՝ համապատասխանաբար, 13–րդ ու 14–րդը, իսկ Ռուսաստանը հանդես կգա Եվա Ռիվասից անմիջապես առաջ՝ 20 համարի ներքո։