Ռոբեր Գետիկյանի ֆիլմը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք փառատոներին

14:35 • 28.05.10

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Ոճրագործության բանակը» (L’Armee du Crime) ֆիլմը առաջիկայում կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք երկու կինոփառատոնի։ Նախ այն կմասնակցի մայիսի 29-31-ը կայանալիք Հայկական ֆիլմերի բոստոնյան փառատոնին, իսկ հունիսի 17-27-ը՝ Լոս Անջելեսի կինոփառատոնին։

«Ոճրագործության բանակը» ֆիլմի գլխավոր դերակատարը ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է, որը կմարմնավորի Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից Միսաք Մանուշյանի հերպարը։ Ֆիլմում նկարահանվել է նաև ռեժիսորի կինը՝ Արիան Ասկարիդը։