Եվա Ռիվասը եզրափակիչում է
Օսլոյում կայացավ «Եվրատեսիլ 2010»-ի երկրորդ կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը ինը այլ մասնակիցների հետ անցավ եզրափակիչ փուլ: Եվան իր «Ծիրանի կորիզ» երգը կատարեց Ջիվան Գասպարյանի դուդուկի նվագակցությամբ:
Հաղթողները որոշվեցին sms քվեարկության և ժյուրիի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչին ընդհանուր առմամբ մասնակցում էր 17 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ փուլ անցան Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը, Իռլանդիան, Կիպրոսը, Ադրբեջանը, Ռումինիան, Հայաստանը, Դանիան:
Եզրափակիչ փուլի համերգը կկայանա մայիսի 29-ին:
Ադրբեջան 
Դանիա
Կիպրոս
Իռլանդիա
Իսրայել
Ռումինիա
Թուրքիա
Ուկրաինա
Վրաստան










