Հայկական և ռուսական ռոք խմբերը ելույթ կունենան Երևանում՝ բաց երկնքի տակ
Մայիսի 30-ին Սիրահարների այգում տեղի կունենա 4-րդ ամենամյա ռուս-հայկական ռոք-փառատոնը` «Ռուսաստան-Հայաստան. ռոքը հանուն բարեկամության»։ Ինչպես Tert.am-ին հայտնեցին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնից, համերգում ելույթ կունենա ռուսական երկու ռոք խումբ՝ «Պիլիգրիմը» և «Կորսիկան», և հայկական երեք ռոք խմբեր՝ E.V.A., Nairi և The Beautified Project. Նշենք, որ համերգը կսկսվի ժամը 18-ին։










