Ատամի խոզանակը կփրկի ինֆարկտից

17:16 • 29.05.10

Բրիտանացի գիտնականները ատամները կանոնավոր մաքրելու օգտին նոր փաստարկներ են գտել. այն մարդիկ, ովքեր օրական առնվազն երկու անգամ իրենց ատամները չեն մաքրում խոզանակով, զգալիորեն մեծացնում են սրտանոթային հիվանությունների ռիսկն իրենց օրգանիզմում։

Շոտլանդացի գիտնականների ութ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լնդերի վիճակն ուղղակիորեն կապված է սրտի հետ։ Բացի դրանից, բերանի խոռոչի հիգիենան չպահելը նույն ազդեցությունը կարող է ունենալ սրտի վրա, ինչ ծխելը կամ սխալ սնվելը։