Մահացել է Անդրեյ Վոզնեսենսկին

14:21 • 01.06.10

Երկարատև հիվանդությունից հետո Մոսկվայում կյանքի 78-րդ տարում մահացել է հայտնի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկին։ Այս մասին հայտնում է ռուսական «Վեստի» հեռուստաընկերությունը։

Անդրեյ Վոզնեսենսկին ամենավառ ռուս բանաստեղծներից էր, որի ստեղծագործական գործունեությունը սկսվել է Բորիս Պաստերնակի հետ ծանոթությունով. 14 տարեկանում նա իր բանաստեղծություններն էր ուղարկում մեծ գրողին։ Ավելի ուշ Վոզնեսենսկին ասել է, որ Պաստերնակը իր վրա «բացառիկ ազդեցություն է թողել թե՛ որպես մարդ, թե՛ որպես բանաստեղծ»։

Բանաստեղծի՝ 1960-ին հրատարակած առաջին ժողովածուն՝ «Խճանկարը», արժանացել էր իշխանությունների քննադատությանը և «հակասովետականության» մեղադրանքներին։ Նրան պարբերաբար արգելում էին տպագրվել, սակայն կրկին լույս տեսնող ժողովածուներն ընդհատակյա տարածում էին գտնում։