Չիկոն ու Հախվերդյանը չցանկացան խոսել «Եվրատեսիլի» մասին
Երգահան Ռուբեն Հախվերդյանն ու երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) այսօրվա ասուլիսում չցանկացան զրուցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին։
«Ես ոչ մի «Եվրատեսիլ» չեմ նայում, դրա փոխարեն ժամանակս ավելի կարգին բաների վրա կծախսեմ։ Դա սովորական բան է։ Ի հեճուկս չեմ նայել, որովհետև մենք շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք Հայաստանում»,- ասաց Հախվերդյանը։
Չիկոն նույնպես խորհուրդ տվեց չկենտրոնանալ այդ մրցույթի վրա՝ նշելով. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Դա ինչ-որ զբաղմունք է հատկապես մեր ժողովրդի համար։ Եկեք դրանք հանդուրժողաբար վերաբերվենք»։










