Հայերն անգամ անկողնում ռուսերեն են խոսում. Ռուբեն Հախվերդյան
Երգահան Ռուբեն Հախվերդյանը դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը՝ նշելով, որ առանց այն էլ հայ ազգը ամբողջ կյանքում «ռուսաքծնանքով» է զբաղված։
«Մենք պետք է առաջին հերթին մեր լեզուն պահպանենք, որը մեր մաշկն է։ Հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է։ Հայերն ավելի լավ գիտեն օտարի պատմությունը, անգամ անկողնում ռուսերեն են խոսում։ Սակայն չգիտեն, թե ինչ մշակութային ու սուրբ բեռ են կրում իրնեց ուսերին»,- այսօրվա ասուլիսին ասաց Հախվերդյանը։
Ասուլիսի մյուս մասնակից երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկոն), համամիտ չէ Հախվերդյանի այս տեսակետին և կարծում է, որ հայերը պետք է նաև խորությամբ օտար լեզուներ ուսումնասիրեն։ Նա կողմ արտահայտվեց օտարալեզու դպրոցների բացմանը՝ ընդգծելով, որ դա չի վնասի հայոց լեզվին։










