Ջոբսը կանխատեսել է Windows–ի վախճանը

17:27 • 03.06.10

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը կանխատեսում է Windows գործավար համակարգի վախճանը։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Apple-ի ղեկավարն ասել է, որ Windows օգտագործող համակարգիչների ժողովրդականությունը կընկնի, քանի որ մարդիկ կդիմեն ինտերնետից օգտվելու այլ միջոցների։

Windows համակարգով աշխատող անհատական համակարգիչները Ջոբսը համեմատել է բեռնատարների հետ։ «Բեռնատարները տարածված էին, երբ մարդկանց մեծ մասն ապրում էր ֆերմաներում, բայց դրանց ժողովրդականությունը մարեց, երբ մարդիկ սկսեցին տեղափոխվել քաղաք։ Որոշ մարդիկ մինչև հիմա էլ բեռնատարներ են ուզում, այդպես էլ ոմանք կշարունակեն անհատական համակարգիչ օգտագործել, բայց նրանց թիվը շատ փոքր կլինի»,– ասել է նա։
Ջոբսը խոսել է նաև լափթոփների թերությունների մասին՝ մարտկոցի աշխատանքի անբավարար ժամկետը, օգտագործման դժվարությունները, անվտանգության հետ կապված խնդիրները։ Ըստ նրա՝ iPad-ը, ճիշտ է, դեռ չունի ստեղնաշար, սակայն սարքը կկատարելագործվի։
Microsoft-ի տնօրեն Դեն Լևինը համաձայնել է, որ Windows-ն իրոք կվերանա, սակայն «դա երկար ժամանակ կպահանջի», իսկ մինչև այդ Microsoft-ը կշարունակի եկամուտ ստանալ։

Ի պատասխան բեռնատարների հետ Ջոբսի արած համեմատությանը՝ Դեն Լևինն ասել է՝ այժմ աշխարհում ավելի շատ բեռնատար կա, քան երբևէ։