Բուշը մտել է Facebook
ԱՄՆ նախկին նախագահ կրտսեր Ջորջ Բուշը Facebook սոցիալական ցանցում իր անհատական էջն է բացել։ Ավելի քան 20 հազար Facebook-ի օգտատերեր դրական են գնահատել այդ էջը՝ սեղմելով «հավանում եմ» կոճակը։
Որպես իր ամենասիրելի կայքեր Բուշը նշել է իր և Քլինթոնի հիմնած՝ Հաիթիում ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամի, ինչպես նաև Բարբարա Բուշի բարեգործական հիմնադրամի կայքերը։
Մի քանի ժամվա ընթացքում էջը ողողվել է հաղորդագրություններով։ Նույն օրը Twitter-ի միկրոբլոգերի սոցիալական ցանցում հայտնվել է Բուշի անունից վարվող մի բլոգ, որտեղ գրանցվել է մոտ 5 հազար մարդ։
Սակայն Ջորջ Բուշի ներկայացուցիչը France Press գործակալությանն ասել է, որ ԱՄՆ 43–րդ նախագահն այդ բլոգի հետ որևէ առնչություն չունի և չի էլ պատրաստվում Twitter-ում էջ բացել։










