Լենան մտադիր է մյուս տարի էլ մասնակցել «Եվրատեսիլին»
«Եվրատեսիլ-2010»-ի հաղթող, գերմանացի դպրոցական Լենա Մեյեր-Լանդրուտը նախատեսում է կրկին մասնակցել 2011թ. «Եվրատեսիլի» մրցույթին։
Այդ մասին ասել է հայտնի գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Շտեֆան Ռաաբը, որը սերտորեն համագործակցում էր Լենայի հետ «Եվրատեսիլի» նախընտրական փուլի ժամանակ։
Եթե դա ճիշտ է, դա ունիկալ դեպք կլինի, քանի որ արդեն 52 տարի է՝ մրցույթի հաղթողները չեն պաշտպանել իրենց տիտղոսը։ «Եվրատեսիլի» վերջին մասնակիցը, ով նման համարձակ քայլի էր դիմել 1958թ., Նիդեռլանդներից երգչուհի Կորրի Բրոկենն էր, որը դրանից մեկ տարի առաջ զբաղեցրել էր առաջին տեղը։
Հիշեցնենք, որ Լենան «Եվրատեսիլին» հանդես էր եկել Satellite երգով։ Մինչև մրցույթը նա 10 շաբաթ անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել Billboard 100 Singles Chart երաժշտական վարկանշային աղյուսակում։ Այս մասին հաղորդում է КП-ն։
ԱՆ










