Շրեկը թունավոր է. McDonald’s–ը հետ է կանչում սիրված հերոսի պատկերով բաժակները
McDonald’s-ն իր սրճարաններից hետ է կանչում «Շրեկի» նոր ֆիլմի գովազդի պատկերով 12 միլիոն բաժակ: Ինչպես հաղորդում է Утро.ru-ն, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պատկերների ներկը պարունակում է թունավոր մետաղական կադմիումի տարրեր։
Աշխարհում ամենահայտնի ֆասթֆուդի ցանցի սեփականատերերն իրենց հաճախորդներին խորհուրդ են տալիս հրաժարվել բաժակներից, որոնց վրա պատկերված են սիրված մուլտֆիլմի հերոսները։
Կադմիումը հայտնի կանցերոգեն է. հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է առաջացնել ոսկրախտ և երիկամների ծանր հիվանդություն։
McDonald’s-ն անհանգստանում է, որ վնասակար նյութը կարող է ներթափանցել բաժակները վերցնող, այնուհետև, մատները բերանը մտցնող երեխաների օրգանիզմ։










