Պենտագոնի ցանցերը մեկ օրում վեց միլիոն հարձակման է ենթարկվում

18:56 • 04.06.10

ԱՄՆ պաշտպանության նախարարության ցանցն օրական վեց միլիոն հաքերային հարձակման է ենթարկվում։ Այսպիսի տվյալ է հրապարակել ԱՄՆ Կիբերհրամանատարության ղեկավար Քիթ Ալեքսանդրը՝ ավելացնելով, որ ներկայում Պենտագոնի 15 հազար ցանցերը պաշտպանում են ավելի քան 7 միլիոն համակարգերը։

Ցանցային սպառնալիքների հիմնական աղբյուրների թվում գեներալը նշել է ահաբեկիչներին, հանցավոր խմբավորումները և առանձին հաքերներին։