YouTube-ի պատճառով Թուրքիայում արգելափակել են Google-ի ծառայությունները

13:31 • 05.06.10

Թուրքիայում անջատել կամ սահմանափակել են Google-ի որոշ ծառայությունների մատչումը։ Ինչպես հայտնում է National Turk հրատարակությունը, սահմանափակումները վերաբերում են նաև Google Translate, Docs, Sites և Earth ծառայություններին։

Թուրքական ինտերնետ պրովայդերներն անջատել են ընկերության կողմից գործածվող մի շարք IP-հասցեների մատչումը։ Դա կատարվել է հեռահաղորդակցության և կապի նախարարության հանձնարարությամբ, որը ինչ-որ «իրավաբանական պատճառներ» ներկայացնում։
Պրովայդերները այս սահմանափակումների մասին օգտատերերին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով։ Ենթադրվում է, որ թուրքական իշխանությունների նման քայլի պատճառ է դարձել Google-ի կողմից YouTube վիդեոհոսթինգի IP հասցեների փոխարինումը ընկերությանը պատկանող այլ IP հասցեներով։

Google-ը նման քայլի է դիմել ի պատասխան որոշ երկրներում, այդ թվում Պակիստանում և Թուրքիայում YouTube-ի արգելափակման։ Վիդեոհոսթինգի մատչումը Թուրքիայում արգելափակվել է երկար ժամանակով՝ կապված ծառայությունում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորող տեսահոլովակների տեղադրման հետ։