Orange-ի խանութներում վաճառքի կհանվեն այլ HTC սմարթֆոններ
ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով:
«HTC արտադրության հեռախոսները մեր կողմից առաջարկվող հեռախոսների ընտրանու կարևոր բաղադրիչն են: Մեր նպատակն է վստահ լինել, որ կարողանում ենք մեր հաճախորդներին տրամադրել հեռախոսների լայն տեսականի` պարզ և հիմնական ֆունկցիաներ ունեցող հեռախոսներից մինչև ամենավերջին հնարավորություններով օժտված կոմունիկատորներ: Միաժամանակ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր հաճախորդը կարող է մեզ մոտ գտնել նոր տեխնոլոգիաների լավագույն նմուշները»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo և Desire մոդելների վաճառքի մասին Ֆրանս Տելեկոմ խմբի և HTC կորպորացիայի համաշխարհային գործընկերության շրջանակներում: Ապագայում Orange-ի խանութներում վաճառքի դուրս կբերվեն Android և Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող այլ HTC սմարթֆոններ` արդեն նոր կնքված տեղական պայմանագրի շրջանակներում:
«Մենք ուրախ ենք մեր երկու ընկերությունների միջև այս նոր մակարդակի համագործակցության համար: Ամբողջ աշխարհում Orange-ը մեր խոշորագույն գործընկերներից է, և մենք կարևորում ենք մեր համագործակցությունն այս միանգամայն նոր շուկայում»,- ասաց ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում HTC կորպորացիայի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կորմիլցևը:
Արդեն իսկ մոտակա օրերի ընթացքում Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի խորհրդականների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` նոր HTC մոդելների վաճառքը մոտ ժամանակներում մեկնարկելու նպատակով:










