Օզի Օսբորնը որոշել է իր մարմինը կտակել գիտությանը

16:01 • 07.06.10

Black Sabbath-ի նախկին վոկալիստ Օզի Օսբորնը որոշել է կտակել իր մարմինը գիտությանը։ Այս մասին հայտնում է ContactMusic-ը։ Ըստ երաժշտի՝ իր մահից հետո մասնագետներին պետք է որ հետաքրքիր լինի հետազոտել իր երկարակյացության ֆենոմենը։

61-ամյա Օսբորնը հայտարարել է, որ իսկական հրաշք է համարում այն փաստը, որ ինքը դեռ կենդանի է։ «Ամենայն հավանականությամբ, ես իսկական բժշկական հրաշք եմ։ Ես հարբեցողությամբ եմ զբաղվել 40 տարի շարունակ, և ինձ հետ ոչինչ չի պատահել։ Ես հարբում էի, անջատվում, հետո նորից ուշքի գալիս։ Կարծում եմ, որ պետք է կտակեմ մարմինս Լոնդոնի բնագիտության թանգարանին»,-ասել է Օսբորնը։

Օզի Օսբորնը երկար տարիներ տառապում էր ալկոհոլային և թմրամիջոցներից կախվածությամբ։ Խնդիրների հաղթահարման հարցում երաժշտին օգնել է իր կինը՝ Շերոնը, որը 1980-ականների վերջին դարձել էր Black Sabbath-ի մենեջերը։

Այժմ Օսբորնը ջանում է վարել առողջ ապրելակերպ։