Ո՞րն է Twitter-ի ամենագեղեցիկ հաղորդագրությունը

13:32 • 07.06.10

Բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայը հայտարարել է Twitter-ում ամենագեղեցիկ հաղորդագրության մրցույթի հաղթողի անունը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, մրցույթը կազմակերպվել է գրականության և արվեստի «Հեյ» փառատոնի շրջանակում։

Հաղթող հաղորդագրությունը հնչում է այսպես. «Կարծում եմ, մենք կարող ենք կառուցել ավելի լավ աշխարհ։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ կլինի շատ քար, ջուր և կեղտ։ Սակայն չեմ հասկանում, թե որտեղ պետք է այդ ամենը տեղավորեբք։ (I believe we can build a better world! Of course, it'll take a whole lot of rock, water & dirt. Also, not sure where to put it).

Հաղորդագրության հեղինակը կանադացի Մարկ Մակքենզին է, որը մրցույթին ուղարկել է 35 հաղորդագրություն։
Սթիվեն Ֆրայը Twitter-ի ամենահայտնի օգտատերերից է։ Նրա բլոգի նորություններին հետևում է ավելի քան մեկուկես միլիոն մարդ։