Ծերեթելին ցանկանում է գերազանցել Էյֆելին

14:01 • 08.06.10

Հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին երազում է հայտնի Էյֆելյան աշտարակից բարձր հուշարձան կառուցել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Նյու Յորքում իր ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Էյֆելյան աշտարակի բարձրությունը 300 մետր է, իսկ սրա բարձրությունը կլինի 400 մետր»,- իր մտահղացման մասին ասել է քանդակագործը՝ նշելով, որ նախագիծը դեռ սաղմնային վիճակում է և չունի կոնկրետ պատվիրատու։ «Դեռ չգիտեմ՝ ով կցանկանա իրականացնել գաղափարը, բայց տնտեսապես շատ շահութաբեր կլինի»,- ընդգծել է նա։