ՆԱՏՕ–ն կիբերհարձակումը հավասարեցնում է զինված հարձակմանը
ՆԱՏՕ–ն քննարկում է Դաշինքի անդամ երկրների դեմ կիբերհարձակումներին ռազմական ուժով պատասխանելու հնարավարությունը։ Այս մասին հաղորդում է The Sunday Times–ը։ Կիբերհարձակումների առումով ՆԱՏՕ–ն իր ամենավտանգավոր թշնամիներից աառաանձնացնում է առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին։
Այս առաջարկով հանդես են եկել Դաշինքի մի խումբ փորձագետներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ղեկավարությամբ։ Մշակված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ հաքերների հարձակումները վտանգավոր են ենթակառուցվածքների համար և համեմատելի են զինված հարձակման հետ, հետևաբար դրանց պետք է պատասխանել նույն գործողություններով։










