Խուզարկու առնետները կփոխարինեն խուզարկու շներին
Ուգանդայում ծրագրում են խուզարկու շներին փոխարինել խուզարկու առնետներով։ Առնետներն ավելի քիչ ծախսեր են պահանջում, դրանց հոտառությունն էլ շներից ավելի վատը չէ։
Առնետներն անփոխարինելի են հատկապես թմրանյութեր և պայթուցիկներ որոնելիս։ Կրծողների օգտակարությանն աֆրիկյան երկրներում վաղուց են ծանոթ։ Տանզանիայում կենդանիներին սակրավորություն են սովորեցնում հատուկ գյուղատնտեսական համալսարանում։
Առնետները շների նկատմամբ մեկ այլ առավելություն էլ ունեն։ Դրանք մարդու հեետ չեն կապվում։ Երբ շանը տերը լքում է, կենդանին կարող է երկար ժամանակ ուշքի չգալ և գործի համար պիտանի չլինել, մինչդեռ առնետներին դա չի սպառնում։










