Բեռլինում բացվել է ավազաքանդակների փառատոնը
Բեռլինում այսօր բացվել է ավազաքանդակների միջազգային ամենախոշոր փառատոներից մեկը՝ Sandsation անունով։ Այս իրադարձությունը Գերմանիայում տեղի է ունենում արդեն 8-րդ անգամ և ժողովրդականություն վայելում Բեռլինի բնակիչների և հյուրերի շրջանում։ Sandsation փառատոնի հրապարակն այս տարի գտնվում է համերգա-ցուցահանդեսային O2 World կենտրոնի մոտ։
Փառատոնի այս տարվա թեման է՝ «Գլուխն ավազում» (Kopf im Sand)։ Իրենց վարպետությունը ցուցադրելու նպատակով Գերմանիայի մայրաքաղաքում են հավաքվել աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 20 վարպետներ։
Ավազաքանդակների միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 29-ը։










