Շերիլ Քոուլը ճանաչվել է տարվա գլամուրային կին
Հունիսի 8-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել Glamour Awards մրցանակաբաշխության արարողությունը, որը մրցանակներ է շնորհում երգչուհիներին, դերասանուհիներին, կին գրողներին, բիզնես լեդիներին, ռադիո և հեռուստահաղորդավարուհիներին։ Ինչպես հայտնում է Sky News-ը, ամենահեղինակավոր՝ «Տարվա կին» անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի երգչուհի Շերիլ Քոուլը։
«Տարվա կինոդերասանուհի» է ճանաչվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Զոե Սալդանան, իսկ լավագույն հեռուստասերիալների դերասանուհի է ճանաչվել Secret Diary of a Call Girl սերիալում նկարահանված Բիլլի Փայփերը։
Տարվա հեռուստատեսային գլխավոր դեմք է ճանաչվել երգչուհի Քայլի Մինոուգի քույրը՝ Դանին, որը X Factor շոուի դատական կոլեգիայի կազմում է։ Տարվա հեռուստահաղորդավարուհի է ճանաչվել Քրիստին Բրիկլին։
2009թ. Glamour Awards-ի «Տարվա կին» անվանակարգի հաղթող էր ճանաչվել Քայլի Մինոուգը։










