Լոնդոնյան թատրոնում կարելի է զգալ աշխարհի վերջը
Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնի նոր «Փոս» բեմադրությունը ներկայացվում է չափազանց անսովոր դեկորացիաներով, հայտնում է BBC-ն։
Հանդիսատեսին առաջարկվում է իջնել ստորգետնյա թունելներ, որտեղ խոնավ է, մութ և բացի այդ գլխավերևով յուրաքանչյուր 2–3 րոպեն մեկ գնացք է անցնում՝ գետնի տակ առաջացնելով աղմուկ ու դղրդյուն։
Բեմադրիչների խոսքով՝ նման անտուրաժը կօգնի հանդիսատեսին ավելի խոր զգալ բեմադրության սյուժեն՝ աշխարհի վերջը, մարդկային քաղաքակրթության վախճանը, բնության թագավորությունը։










