Ջիգարխանյանն արժանացավ Ռուսաստանի բարձրագույն թատերական մրցանակին

11:13 • 09.06.10

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագույն մրցանակի՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտի» դափնեկիր։ Այս հեղինակավոր մրցանակը ճանաչված արտիստը ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար։ Այս մասին հաղորդում է ռուսական «Վեստի» գործակալությունը։

Այս տարին Ջիգարխանյանի համար հոբելյանական է։ Հոկտեմբերի 3–ին լրանում է նրա 75–ամյակը։