Բրիտանացիները թողարկում են ջրածնային հիմքով մեքենաներ

18:35 • 10.06.10

Անգլիական Riversimple ընկերությունը կթողարկի ջրածնային հիմքով ավտոմեքենաների փորձնական սերիան։ Դա փոքր երկտեղանի մեքենա է՝ 90կմ/ժ արագությամբ և 200 կմ պահուստային հզորությամբ։ Այն պատրաստված է թեթև նյութերից և կշռում է 350 կգ։
Ընկերությունը 2012թ. կթողարկի 30 փորձնական մեքենա։ Ծրագիրն ուղղված է ավտոմեքենաների փորձարկմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանը։ Բացի դրանից, անհրաժեշտ է որոշել՝ որտեղ և ինչ քանակությամբ կառուցել լցակայաններ նմանատիպ ավտոմեքենաների համար։ Ծրագրի հաջողության պարագայում Riversimple–ը կբացի «ջրածնամեքենաների» արտադրության գործարան Լեստերում։