Առանց սահմանափակումների. այսօր մեկնարկում է երկրորդ «Ժանգոտ դդումը»
Հունիսի 10-ին ժամը 18:00–ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (Հարավ-Արևմտյան թաղամաս) տեղի կունենա «Ժանգոտ դդում» 2–րդ այլընտրանքային ամենամյա կինոփառատոնը։
Փառատոնի կազմակերպիչն է նույն կրթահամալիրի Կինո-ֆոտո դպրոցի անձնակազմը։ «Ժանգոտ դդումը» չի ճանաչում ժանրային, թեմատիկ և տևողության հետ կապված սահմանափակումներ։ Նկարահանման միջոց կարող է ծառայել նաև բջջային հեռախոսը։ Այս տարի հայտերի քանակը 35 է։
Բացման խոսքով հանդես կգա Սոնա Աբգարյանը։ Այնուհետև կկայանա ժանգոտ ֆոտոցուցադրություն, որից հետո մասնակիցները և հյուրերը կդիտեն ֆիլմեր։
Իսկ մրցանակային ֆիլմերի ցուցադրությունը կկայանա փառատոնի երկրորդ օրը՝ հունիսի 12–ին։
Մրցանակների հանձման արարողությունը կսկսվի նույն օրը ժամը 18:00–ին, որից հետո կսկսվի Rusty party–ն։










