Հայաստանում մշակութային և պատմական արժեքները վերականգնում են շինարարները

18:07 • 10.06.10

Մշակութային և պատմական արժեքների վերականգնողական աշխատանքները հաճախ իրականացնում են շինարարական կազմակերպությունները։ Այս մասին այսօրվա սուլիսին ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Ըստ նրա՝ հենց դա էլ հանդիսանում է բազմաթիվ և կոպիտ սխալների պատճառը։

«Նրանք փորձ չունեն։ Ռեստավրացիայում պատահական մարդկանց մուտքը պետք է արգելվի», – նշեց նա։

Իր հերթին մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ նախարարը հրաման է ստորագրել, որի հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ Մուսոյանի՝ այդ մասնագետները համակարգելու են այդ ոլորտը։

«Այժմ մշակվում է համապատասխան կարգ։ Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար ընկերությունները պետք է մասնակցեն մրցույթի։ Խիստ պայմաններ են լինելու», – պարզաբանեց նա։

Հիշեցնենք, որ ռեստավրատորները վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս ջնջել էին Հաղարծին վանքային համալիրի (X-XIIIդդ.) սեղանատան պատերի փորագրությունները։