Վայոց ձորում գտել են բուրգերից էլ հին կաշվե տրեխ
Վերջին 5 հազարամյակում կոշիկի նորաձևությունը փաստորեն չի փոխվել. այս մասին է վկայում Իռլանդական համալսարանի հնագետների վերջին հայտնագործությունը։
Ռոն Պանհասիի գլխավորած գիտնականների խումբը գտել է կաշվե հին տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարվա պատմություն ունի։ Մասնագետների կարծիքով՝ հենց սա է կոշիկի «նախահայրը», որը դեռ 50 տարի առաջ կրում էին Իռլանդիայում։
Կովի կաշվից պատրաստված ու հիանալի պահպանված տրեխը 1000 տարով մեծ է եգիպտական բուրգերից։ Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, այն կարված է կաշվի ամբողջական կտորից և, հավանաբար, դրա տիրոջ հատուկ պատվերով։
Եվրոպական չափերով 37 համարի կոշիկը գտել են Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Ըստ գիտնականների՝ այն կարող էր պատկանել ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ։










