Նոր տարին կնշեն հունիսի 14–ին Արագածի ստորոտին

17:02 • 11.06.10

Արդեն չորորդ տարին է՝ մի խումբ հայ հայրենասերներ հունիսի 14–ին նշում են հին տոմարով Նոր տարին։ Ինչպես այսօրվա ասուլիսին այս մասին տեղեկացրեց տոմարագետ և աստղագետ Գրիգոր Բրուտյանը, այս տարի Նոր տարին կնշվի Արագածի ստորոտին։

«Մենք պետք է գտնենք մեր ինքնությունը պաշտպանելու համար լծակներ։ Եվ այդ լծակներից մեկն է վերադարձը մեր արմատներին»,– ասաց Բրուտյանը։

Մինչև քրիստոնեության ընդունումը՝ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է հունիսի 14–ին։

«Մենք պետք է վերադարձնենք մեր երեխաներին հեռախոսա–համակարգչային գերությունից»,– իր հերթին ասաց բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը։

Ներկայացնելով սպասվող տոնակատարությունը՝ բանաստեղծուհին ասաց. «Այդ օրը կկազմակերպվեն խաղեր, պարեր, ծիսական հանդիսություններ»։ Իսկ օրվա ծիսական կերակուրն է ավանդական հարիսան։